Բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել․ Դատախազությունը հաստատում է

Առավոտյան մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը եւ ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը։
MediaHub-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազությունից հաստատեցին լուրը։
Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը MediaHub-ին փոխանցեց, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում են ձերբակալվել։
Այլ մանրամասներ կհաղորդենք քիչ ուշ։
Լիաննա Թորոսյան