Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հովիկ Աբրահամյանը դուրս է եկել տնային կալանքից, նա այժմ վարչական հսկողության տակ է

Blog Image

Նախկին վարչապետ և ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, որը տնային կալանք էր, փոխվել է։ Նրա նկատմամբ այժմ սահմանվել է վարչական հսկողություն։

Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Աբրահամյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Առաջին ատյանի դատարանը տնային կալանք էր կիրառել, մենք բողոքարկել էինք: Մենք կարծում ենք, որ ընդհանրապես պետք է տնային կալանք էլ չլիներ, որովհետև մոտ վեց տարի իր նկատմամբ խափանման միջոց էր կիրառված ստորագրություն չհեռանալու մասին, և ինքը երբևէ այդ խափանման միջոցի պայմանը չէր խախտել, և նոր՝ ավելի խիստ խափանման միջոց կիրառելու հիմք չկար։ Այնուամենայնիվ, դատարանը կիրառել էր, և մենք այդ կապակցությամբ վերաքննիչ բողոք էինք բերել, Վերաքննիչ դատարանն էլ գտել է, որ, այո, տնային կալանք կիրառելու հիմք չկար, բայց համարել է նաև, որ վարչական հսկողություն պետք է լինի»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ սրանով Աբրահամյանի ազատությունը չի սահամանփակվի, փոխարենը կսահմանափակվի նրա տեղաշարժը։

Նկատենք, որ Հովիկ Աբրահամյանը տնային կալանքի պայմաններում մնաց ավելի քան մեկ ամիս, այս ընթացքում նախատեսված էր իր թոռան հարսանիքը, սակայն հետաձգվել է՝ հավանաբար հենց Հովիկ Աբրահամյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի պատճառով, քանի որ պապիկը չէր կարողանա մասնակցել թոռան հարսանիքին։

Պաշտպանը նաև նշեց, որ Հովիկ Աբրահամյանի դեմ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, մոտ ժամանակներս այն պետք է ուղարկվի դատարան։

Վահե Մակարյան

Send