Իսրայելի պաշտպանության նախարարությունն ավարտել է անօդաչու թռչող սարքեր ոչնչացնելու ունակ նոր բարձր հզորության լազերային զենքի մշակումը, գրել է Bloomberg-ը։
Իսրայելի պաշտպանության նախարարությունը նշել է, որ «Երկաթե ճառագայթ» մարտական լազերն ունի 100 կիլովատտ հզորություն։
Փորձարկումների ժամանակ այն ցույց է տվել անօդաչու թռչող սարքերն արդյունավետորեն խոցելու իր կարողությունը։ Սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, նոր համակարգի ճշգրիտ ցուցանիշները չեն բացահայտվում։
Իսրայելում նոր լազերը դիրքավորվում է որպես ավանդական հրթիռային համակարգերի ցածրարժեք այլընտրանք. մեկ որսման արժեքը 5 դոլարից պակաս է, մինչդեռ ստանդարտ հրթիռի արձակման արժեքը՝ տասնյակ հազարավոր դոլարներ։
Այնուամենայնիվ, նոր համակարգն ունի մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ ամպամած պայմաններում անարդյունավետ լինելը։
Առաջիկա ամիսներին «Երկաթե ճառագայթը» նախատեսվում է դառնալ բազմաշերտ հրթիռային պաշտպանության համակարգի մաս՝ լրացնելով «Երկաթե գմբեթ» համակարգը։ Նախատեսվում է, որ այն ամբողջությամբ ինտեգրվի ազգային հակաօդային պաշտպանության համակարգին մինչև 2025 թվականի վերջը։
