Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան վերանայում են Ուկրաինա զորքեր ուղարկելու պլանները

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան վերանայում են Ուկրաինա զորքեր ուղարկելու պլանները

Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան հրաժարվել են ուկրաինական հակամարտությունը լուծելու իրենց նախնական ծրագրերից, հայտնել է «The Times»-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ թերթի՝ երկրների ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումը հայտնել են Լոնդոնում բանակցությունների ժամանակ։

Մարտի սկզբին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներկայացրել են ուկրաինական հակամարտության կարգավորման իրենց ծրագիրը, որն առաջին փուլում նախատեսում է «հրադադար օդում, ծովում և էներգետիկ ենթակառուցվածքներում» մեկ ամսով։

Այս նախաձեռնության համաձայն՝ երկրորդ փուլի շրջանակներում, հրադադարի հաստատումից հետո, Ուկրաինայում պետք է տեղակայվեր եվրոպական կոնտինգենտ։ Սակայն Լոնդոնում կայացած բանակցություններից հետո «նկատվել է պարտավորությունների որոշակի մեղմացում»։

Միաժամանակ բրիտանական պաշտպանության նախարարությունում թերթի աղբյուրը հայտարարել է, որ Լոնդոնը պատրաստ չէ հրաժարվել Ուկրաինա զորք ուղարկելու ծրագրերից։