Հունաստանի վարչապետը ուղերձ է հղել ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի կապակցությամբ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի կապակցությամբ:
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 110 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին՝ զգոն մնալով բռնության և անհանդուրժողականության բոլոր տեսակների դեմ։
Հույներին ու հայերին ժամանակի ընթացքում ընդհանուր փորձառություններ են կապում։ Այստեղ, ի վերջո, ապաստան գտան հալածանքների բազմաթիվ զոհերը։ Նրանք դարձան մեր ազգային հյուսվածքի մի մասն ու մեր հասարակության ստեղծագործական թևը: Ահա թե ինչու երկու ժողովուրդների հավերժական միասնությունը հանուն ճշմարտության, արժանապատվության և արդարության անխորտակելի է»։