Զելենսկին մերժել է Պուտինի կողմից հայտարարված հրադադարը և առաջարկել իր սեփական տարբերակը

Զելենսկին մերժել է Պուտինի կողմից հայտարարված հրադադարը և առաջարկել իր սեփական տարբերակը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված հրադադարին։

«Անհապաղ, ամբողջական և անվերապահ հրադադար՝ առնվազն 30 օրով, որպեսզի այն երաշխավորված և հուսալի լինի, այն է, ինչը կարող է հիմք հանդիսանալ իրական դիվանագիտության համար», - գրել է նա իր Telegram ալիքում։

Զելենսկին ռուսական առաջարկն անվանել է «մանիպուլյացիայի փորձ»։ Նրա խոսքով՝ Ուկրաինան համաձայնել է լիակատար հրադադարի ամսին ամերիկյան առաջարկին դեռևս մարտին։