Աշխատանքից դժգոհ տղամարդը կրակ է բացել Թայվանի թվային զարգացման նախարարությունում (տեսանյութ, լուսանկարներ)

54-ամյա տղամարդը կրակ է բացել Թայվանի թվային զարգացման նախարարությունում, նրան բերման են ենթարկել: Գրել է Setn կայքը։
Ըստ Setn-ի՝ Չժան ազգանունով հարձակվողը, որը դժգոհ է եղել նախարարության աշխատանքից, կրակել է մուտքի դռան վրա, այնուհետև սկսել է բղավել հակակառավարական կարգախոսներ ու փորձել ներխուժել երկրորդ հարկ։ Երբ ոստիկանները ժամանել են, տղամարդուն բերման են ենթարկել ու խլել նրա զենքը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կասկածյալն աշխատել է թվային զարգացման նախարարության մասնաճյուղերից մեկում։
Տեսանյութն ու լուսանկարներն այստեղ