ՊՍԺ-ն մտադիր է մարզչական շտաբում ընդգրկել հոգեբանի

ՊՍԺ-ն մտադիր է մարզչական շտաբում ընդգրկել հոգեբանի

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայում արդյունքները բարելավելու նպատակով մտադիր է մարզչական շտաբում ընդգրկել հոգեբանի, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։

Նախաձեռնությունը փարիզյան ակումբի նոր մարզական տնօրեն Լուիս Կամպոսինն է։ ՊՍԺ-ում հույս ունեն հոգեբանի օգնությամբ խուսափել Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի 1/8 եզրափակիչում տեղի ունեցածից։

ՊՍԺ-ն տանը 1:0 հաշվով հաղթել էր Մադրիդի «Ռեալին», սակայն պատասխան խաղում պարտություն էր կրել 1:3 հաշվով։

Նախորդ 6 մրցաշրջանում ՊՍԺ-ն 4 անգամ դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից 1/8 եզրափակիչում։