Ողբերգական վթար․ տաքսին մխրճվել է ավտոբուսի մեջ (տեսանյութ)

Ողբերգական վթար․ տաքսին մխրճվել է ավտոբուսի մեջ (տեսանյութ)

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մոսկվայում: 1905 թվականի փողոցում բեռնատարը մեծ արագությամբ եկել և հարվածել է տաքսուն` այն մխրճելով ավտոբուսի մեջ:  Տաքսու վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։

Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ տաքսու վարորդը կանգնել է ուղևորին վերցնելու համար: Ուղևորը նստել է և հենց այդ պահին հետևել է բեռնատարի հարվածը: Բեռնատարի վարորդը դիմել է փախուստի։

Մոսկվայի տրանսպորտի վարչությունը հրապարակել է վթարի կադրերը: