Մեզ Աղավնոյի մեր տներից հանեցին ու վաճառեցին այդ տները․ Աղավնոյից տեղահանված

Մեզ Աղավնոյից տեղահանել են մեր կամքին հակառակ։ Այդ մասին այսօր Կառավարության շենքի մոտ իրականացվող բողոքի ակցիայի ընթացքում ասաց Աղավնոյից տեղահանված քաղաքացիներից մեկը։
Նրա խոսքով՝ իրենց գյուղը խաղաղ ճանապարհով են հանձնել, ու վարկածներ կան, որ անգամ իրենց տները վաճառել են։

«Մենք էլ ենք այդ կարծիքին։ Չեմ կարող ասել, թե որ իշխանություններն են վաճառել մեր տները։ Բայց մեզ ասել էին, որ չքանդենք մեր տները։ Հիմա այստեղ բոլորս մեր միջոցներով տներ ենք վարձել, մեր հանդեպ կատարյալ անտարբերություն է։ Դա այնպես է դրսևորվում, որ մենք գույք ու բնակարան ենք ունեցել, բայց հիմա այստեղ ապահովված չենք ոչնչով»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։