Մեր ավագանու կազմը եղել է յուրահատուկ, անկաշկանդ, վճռական․ Լևոն Հովհաննիսյան

Ուրախ եմ, որ ձեր նման գործընկերներ եմ ունեցել։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ իր ելույթում ասաց Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։

«Վստահ եմ, ժամանակ կանցնի ու մեր հայացքը հետ նետելով կասենք, որ մեր ավագանու կազմը եղել է յուրահատուկ, անկաշկանդ, վճռական, փառքով ու վստահելի անցել է բարդ ժամանակահատվածների միջով, բայց իր ծրագրերի համար ուժ է ունեցել»,-ասաց նա։

Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց, որ այս մեծ թիմից մեկն է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում