5000 դրամով օտարերկրացիներին աշխատացնում են․ Թադևոսյանը՝ նախարարին

Մենք տևական ժամանակ է՝ ականատես ենք լինում, որ տարբեր երկրներից՝ Հնդկաստանից, Պակիստանից քաղաքացիներ են գալիս ՀՀ և որոշակի աշխատանքով են զբաղված։ Այս մասին այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ 

«Էդ նույն օտարերկրացիները ՀՀ-ում աշխատանքային իրավունքների, մեղմ ասած, պաշտպանության ողջ ծավալից չեն օգտվում, մասնավորապես, տարբեր տեղեկություններով՝ իրենց վճարվում է աշխատավարձի մի մասը։ Օրինակ՝ օրը ինչ-որ մեկը 8000 դրամով վարձադրվում է, ինչ-որ մեկն էլ՝ 5000 դրամով աշխատացնում է այդ օտարերկրացիներին»,-ասաց նա։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պատասխանեց, որ դիտարկումները ճիշտ են և ՀՀ-ում տնտեսական ակտիվությանը զուգահեռ ակտիվ դինամիկա կա օտարերկրացիների աշխատանքի ուղղությամբ։

«Հնդկաստանի Կառավարության մեր գործընկերների հետ աշխատում ենք, այս հարցը քննարկել ենք  և մենք հիմա աշխատանքային համաձայնագիր ենք մշակում»,- ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում