Պայթյունից զոհված Հարությունը Ստեփանակերտից էր, «Սուրմալու» էր գնացել իր խանութի համար գնումներ անելու

Պայթյունից զոհված Հարությունը Ստեփանակերտից էր, «Սուրմալու» էր գնացել իր խանութի համար գնումներ անելու

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում ողբերգական պայթյունի հետեւանքով զոհված 35-ամյա Հարություն Գարաքյանը Ստեփանակերտից էր։ Նա ամուսնացած էր, ուներ երկու երեխա՝ տղա եւ աղջիկ։

NEWS.am-ի տեղեկություններով՝ Հարությունը Ստեփանակերտում ուներ մանկական խանութ, որի համար գնումներ անելու նպատակով եկել էր «Սուրմալու» առեւտրի կենտրոն։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 18–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է, իսկ մեկ անձի ինքնությունը պարզվում է։ 1 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 4 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: