Պարեկներ is coming. կապուտաչյա գեղեցկուհու գիրկն ընկնողներն ավելի պաշտպանված  կլինեն

Պարեկներ is coming. կապուտաչյա գեղեցկուհու գիրկն ընկնողներն ավելի պաշտպանված  կլինեն

Հուլիսի մեկից Սևանա լիճը «պաշտոնապես» կընդունի ջրային հանգստի սիրահարներին։ Սակայն այս տարի կապուտակ գեղեցկուհու գիրկն ընկնողներն ավելի պաշտպանված կլինեն․ փրկարարներից զատ լճում հսկողություն կիրականացնեն նաև ջրային պարեկները։

«Ջրային պարեկները ծառայություն են իրականացնում դեռ դեկտեմբեր ամսից սկսած։ Նրանք ոչ միայն ջրում, այլ նաև ափամերձ տարածքներում են հսկողություն իրականացնում»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ 

Նրա խոսքով՝ պարեկներն առաջին օգնություն ցուցաբերելու համար պատրաստված են, համագործակցելու են փրկարարների հետ։

«Նրանք առաջին օգնություն ցուցաբերելու են, իսկ մնացյալն արդեն փրկարարներն են իրականացնելու»,- ասաց Սարգսյանը։

Ի դեպ, մենք տեղեկացանք, որ Սևանա լճում հանգստացողների անվտանգությունը կապահովի նաև մեկ կին ջրային պարեկ:

Նարե Գնունի