Բացահայտվել է քաղցկեղի առեղծվածային պատճառներից մեկը

Բացահայտվել է քաղցկեղի առեղծվածային պատճառներից մեկը

Գիտնականները հայտնաբերել են մի առեղծվածային գործոնի առկայությունը, որը պատասխանատու է որոշ երկրներում երիկամների քաղցկեղի բարձր հաճախականության համար: Այս մասին նշված է Nature ամսագրի հոդվածում։

Գիտնականները վերլուծել են ամբողջ աշխարհից երիկամների քաղցկեղով հիվանդ 962 մարդու ուռուցքների և արյան նմուշները և հայտնաբերել SBS40b-ի մուտացիաներ, որոնք առաջացել են անհայտ պատճառներով և առկա են ուռուցքային հյուսվածքներից շատերում: Այս մուտացիաների հրահրիչը կարող է լինել շրջակա միջավայրի քիմիական նյութը, սակայն այն դեռ չի նույնականացվել:

Մասնագետները նշել են, որ հետագա հետազոտական ջանքերն ուղղված են լինելու հարուցիչի բնույթը պարզելուն: Դա անելու համար նրանք կուսումնասիրեն հիվանդների վրա ազդող սովորությունները, ապրելակերպն ու միջավայրը։

Երիկամների քաղցկեղը մեծ տարածում ունի կենտրոնական և հյուսիսային Եվրոպայում, հատկապես Չեխիայում ու Լիտվայում, և վերջին տասնամյակների ընթացքում հիվանդացությունն աճել է բարձր եկամուտ ունեցող երկրներում, ներառյալ Մեծ Բրիտանիան: