Ո՞ր չրերն են ամենաառողջարարը

Ո՞ր չրերն են ամենաառողջարարը

Ո՞ր չրերն են ամենաառողջարարը։ Սննդաբանները սովորաբար առանձնացնում են հետևյալ տեսակները՝

Չորացրած ծիրան. վերականգնում է սրտանոթային համակարգի աշխատանքը, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, դիմադրում է վարակներին ու դրականորեն է ազդում տեսողության վրա։

Սալորաչիր. բարձրացնում է օրգանիզմի աշխատանքը, ունի հակաբակտերիալ ազդեցություն ու կարգավորում է արյան ճնշումը։

Չամիչ. լրացնում է երկաթի պակասը, արագացնում հյուսվածքների վերականգնումը, ամրացնում է նյարդային համակարգը։

Չորացրած խուրմա. բարելավում է կենտրոնացումը, պահպանում է ուղեղի առողջությունը, ամրացնում լյարդը, սիրտն ու երիկամները:

Չրեր գնելիս ուշադրություն դարձրեք կազմին ու արտաքին տեսքին։ Որքան վառ է գույնը, այնքան ուժեղ է քիմիական ազդեցությունը։