Ո՞ր արյան խումբն է առավել ենթակա թրոմբոզի

Ո՞ր արյան խումբն է առավել ենթակա թրոմբոզի

Երակներում արյան թրոմբների առաջացման վրա կարող է ազդել արյան խումբը: Այս եզրակացության են եկել ԱՄՆ սրտաբանները։ Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American Heart Association ամսագրում։

Հետազոտողները գնահատել են տարբեր արյան խմբերի միջև երակներում արյան թրոմբների ձևավորման տարբերությունները: Պարզվել է, որ երկրորդ և երրորդ խմբերի մարդիկ 51%-ով ավելի են ենթարկվում խորը երակային թրոմբոզի զարգացման ռիսկին, քան առաջին խմբի ներկայացուցիչները։ Նրանց մոտ 47%-ով բարձր է նաև թոքային էմբոլիայի ռիսկը: Չորրորդ խումբը բավականին հազվադեպ է և չի ուսումնասիրվել: Գիտնականները նշել են, որ ԱՄՆ-ում տարեկան մինչև 100 հազար մարդ է մահանում ոտքերի և թոքերի արյան մակարդումից։

Մասնագետների կարծիքով՝ առաջին խմբի ներկայացուցիչները նույնպես ավելի լավ պաշտպանված են սրտի հիվանդություններից։ Երկրորդ և երրորդ խմբերի կրողների մոտ սրտի կաթվածի վտանգը 8%-ով բարձր է, իսկ սրտի անբավարարությունը նրանց մոտ 10%-ով ավելի հաճախ է հանդիպում։

Սրտաբանները խորհուրդ են տալիս այս արյան խմբեր ունեցող մարդկանց ավելի ուշադիր հետևել իրենց առողջությանը: Ճիշտ ապրելակերպը, սննդակարգը, նորմալ քաշը և ֆիզիկական վարժությունները կօգնեն կանխել անոթների հետ կապված խնդիրները կամ զսպել դրանց զարգացումը։