Սաուդյան Արաբիայի արքայազնն Իրանում է եղել, հանդիպել ղեկավարության հետ

Սաուդյան Արաբիայի արքայազնն Իրանում է եղել, հանդիպել ղեկավարության հետ

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար արքայազն Խալիդ բեն Սալման Ալ Սաուդը Սաուդյան Արաբիայի թագավորի ուղերձն է հղել Իրանի առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին Թեհրան այցելության շրջանակում։

Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ասել է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները օգուտ կբերեն երկու ժողովուրդներին, և որ երկու երկրները կարող են լրացնել միմյանց։

Նա նաև հույս է հայտնել, որ կառուցողական քննարկումները կհանգեցնեն Սաուդյան Արաբիայի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կապերի ամրապնդմանը։

Առանձին հանդիպման ժամանակ երկրի նախագահ Մասուդ Փեզեկիանն ընդգծել է իսլամական աշխարհում համախմբվածության ամրապնդման անհրաժեշտությունը և կոչ է արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև բոլոր ոլորտներում՝ օգնելու լուծել տարածաշրջանային խնդիրները:

Սաուդյան Արաբիայի նախարարն իր հերթին Իրանի նախագահին է փոխանցել Սաուդյան Արաբիայի թագավորի և թագաժառանգի ջերմ ողջույնները՝ դրական և կառուցողական որակելով նրա հանդիպումները Իրանի պաշտոնյաների հետ։