Երբ անհրաժեշտ է, չեն հետաձգում․ Մելիքյանը՝ Աշոտյանի գործով նիստի հետաձգման մասին

Այսօրվա դատական նիստը հետաձգվել է ոչ թե դատարանի մեղքով, այլ օբյեկտիվ պատճառով․ մեղադրյալներից մեկն ունի առողջական խնդիր։ Այդ մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահի գործով դատական նիստի հետաձգմանը։

Բայց և այնպես, Մելիքյանը նշեց, որ առաջին դատական նիստին էլ է այդ մեղադրյալը բացակայել, բայց նիստը չի հետաձգվել։ «Երբ անհրաժեշտ է լինում, լավ էլ շարունակվում են նիստերը․ այսօր կալանքի հարց պիտի լիներ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։