Նիկոլը բոլորին «փուռն է տալու»․ Մամիջանյան

Նիկոլ Փաշինյանի երեսփոխանները վերջապես հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանն իրենց փրկելու ցանկություն չունի։ Այդ մասին այսօր Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ «Նիկոլը բոլորին «փուռն է տալու»»։ 

«Մարդիկ կսկսեն հրապարակավ խոսել, թե ինչ հակաիրավական հրամաններ են իրենց իջեցվել։ Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին, ապա մնացել են միայն փաշինյանենք, որ դեռ չեն ընդունում, որ երկրում կան քաղբանտարկյալներ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։