«Աերոֆլոտ»-ը զգուշացրել է դեպի Մոսկվայի Շերեմետևո օդանավակայան որոշ չվերթների հետաձգման մասին

«Աերոֆլոտ»-ը զգուշացրել է դեպի Մոսկվայի Շերեմետևո օդանավակայան որոշ չվերթների հետաձգման մասին

«Աերոֆլոտ» ավիաընկերության մի շարք թռիչքներ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի փակման պատճառով առավոտյան ուղղվել են այլընտրանքային օդանավակայաններ, մի քանիսը իրականացվել են ուշացումով, ավիաընկերությունը ճշգրտել է չվացուցակը. փոխանցում է Ria.ru-ն: 

Հիշեցնենք, որ առավոտյան թռիչքների սահմանափակումներ էին սահմանվել «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում: Մոսկվայի ժամանակով արդեն ժամը 09:00-ին բոլորն աշխատում են բնականոն ռեժիմով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի մարզի Ռուզա շրջանում կասեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման փորձը։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld