Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման փորձը կասեցվել է․ ի՞նչ է հայտնի

Մոսկվայի մարզի Ռուզա շրջանում կասեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման փորձը, հաղորդում է պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 21-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 06:50-ի սահմաններում, Կիևի ռեժիմի կողմից ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու փորձը խափանվել է։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է հերթապահ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Մերձմոսկովյան շրջանի տարածքի վրա»,- հայտնել են նախարարությունից։
Կորցնելով կառավարումը, անօդաչու թռչող սարքը կործանվել է Պոկրովսկոյե բնակավայրի տարածքում, ոչ ոք չի տուժել։ Իր հերթին, Վնուկովո օդանավակայանում ՌԻԱ Նովոստիին հայտնել են ինքնաթիռների ընդունման և բաց թողնման սահմանափակումներ մտցնելու մասին։ Թռիչքների մի մասը վերահղվել է այլ օդային նավահանգիստներ։