Կառավարությունը շահագրգռված է տնտեսվարողներ ունենալ և փողով դա ցույց ենք տալիս․ Քերոբյան
Այս օրենքի կիրառման արդյունքում զգալի տեղաշարժ կլինի ծառայությունների որակի բարձրացման առումով։ Այս օրենսդրական փաթեթը ամբողջությամբ միտված է նրան, որ զարգացնենք բարձրակարգ զբոսաշրջային ծառայությունները։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Կառավարությունը շահագրգռված է բազմաթիվ տնտեսվարողներ ունենալ այս ոլորտի մեջ, և մենք փողով դա ցույց ենք տալիս»,- ասաց Քերոբյանը։