Հայաստանը միակ եվրոպական երկիրը կլինի «Ասիայի երեխաներ» մարզական խաղերում

Հայաստանը միակ եվրոպական երկիրը կլինի «Ասիայի երեխաներ» մարզական խաղերում

Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում հուլիսի 27-ից օգոստոսի 8-ն անցկացվելիք «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանը կլինի միակ եվրոպական երկիրը։ 7 մարզաձևերում Հայաստանը կներկայացնի 21 մարզիկ։

Բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի սամբոյի Եվրոպայի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր Ռոբերտ Սիմոնյանը, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանի թիմից բացի Խաղերին կմասնակցեն Աֆղանստանի, Պակիստանի, Հնդկաստանի, Իրանի, Մոնղոլիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լիբանանի, Թաիլանդի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Թաթարստանի, Բաշկորտոստանի, Սիբիրի, Ուրալի, Սախայի, Հեռավորարեւելյան դաշնային շրջանի, Պրիմորիեի եւ Մոսկվայի թիմերը։