Սերգեյի մարմինն անճանաչելի է․ ծնողները ԴՆԹ-ի պատասխանին են սպասում

Սերգեյի մարմինն անճանաչելի է․ ծնողները ԴՆԹ-ի պատասխանին են սպասում

Շատ հանգիստ, խելացի տղա էր, գյուղում բոլորը նրան սիրում ու հարգում էին։ Այս մասին այսօր MediaHub.am-ին պատմեց Մասիս համայնքի Դարբնիկ գյուղի վարչական ղեկավար Դավիթ Գզրյանը՝ խոսելով Ազատի զորամասի հրդեհի պատճառով զոհված Սերգեյ Կևորկովի մասին։

«Սերգեյը մոտ 1 տարվա զինծառայող էր։ Գյուղի դպրոցն է ավարտել ու միանգամից բանակ է զորակոչվել, համալսարան չէր ընդունվել։ Տան մեծ զավակն էր, իրենից փոքր եղբայր ունի»,-ասաց նա։
Գզրյանի փոխանցմամբ՝ Սերգեյի մարմինն անճանաչելիների շարքում է, ծնողները ԴՆԹ-ի պատասխանին են սպասում։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր. զինծառայողներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են:

 

Լիաննա Թորոսյան