Լուկաշենկոն ավարտել է այցը Ռուսաստան

Լուկաշենկոն ավարտել է այցը Ռուսաստան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավարտել է այցը Ռուսաստան և ժամանել Մինսկ, հայտնում է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ գտնվող «Pul First» Telegram ալիքը։

Ինչպես հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը, Լուկաշենկոն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն էր ժամանել հուլիսի 25-ին։ Հաղորդագրության մեջ ասվում էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում նախատեսվում էր քննարկել բելառուսա-ռուսական հարաբերությունների զարգացման, միութենական նախագծերի խթանման, տարածաշրջանային անվտանգության հարցեր և միջազգային օրակարգ:

Բելառուսի և Ռուսաստանի նախագահները հուլիսի 25-26-ը շփվել են Կարելիայի Վալամ կղզում (Լադոգա լիճ), հանդիպումը հիմնականում անցել է լրատվամիջոցների համար փակ ձևաչափով։