Կայացել է Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը (տեսանյութ)

Այաթոլլա Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում. հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու հուլիսի 28-ին՝ Թեհրանի Իմամ Խոմեյնիի Հուսեյնիայում։
Փեզեշքիանը ծնվել է Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Մահաբադ քաղաքում, որտեղ մեծամասնություն են կազմում քրդերը: Փեզեքշիանի մայրը քուրդ է, հայրը՝ էթնիկ ազերի։
Տեսանյութը՝ այստեղ