Հարգելի Նիկոլ, վազիր, արագ վազիր․ Սաակաշվիլին՝ Փաշինյանին

Ռուսաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ռուսաստանն արգելել է հայկական գրեթե բոլոր գյուղմթերքների և հայկական կոնյակի ներկրումը։ Դե, Կրեմլի ղեկավարության մեջ նրանք, ովքեր սիրում են հայկական կոնյակը, իրենց չեն սահմանափակի (Վրացական գինու էմբարգոյից հետո Կրեմլի բուֆետում վրացի լրագրողների հետ առանց որևէ խնդրի հյուրասիրեցին) և շարքային ռուսների կարծիքներին վրա թքած ունեն։
Բայց այս արգելքը պետք է բոլոր կարմիր լույսերը վառի Փաշինյանի համար։
Պուտինը ոչ թե հայկական կոնյակը չէր սիրում, այլ հենց Փաշինյանին, իսկ էմբարգոն նրան իշխանությունից հեռացնելու հերթական քայլն է։
Ուզում եմ նորից կրկնել Հայաստանի վարչապետի համար։ Հարգելի Նիկոլ, վազիր, արագ վազիր, առանց հետ նայելու վազիր ՀԱՊԿ-ից, Եվրասիական միությունից, վազիր դեպի Եվրամիություն, ՆԱՏՕ, դեպի նոր տարածաշրջանային միություններ։ Բայց ամենակարևորը՝ ոտքերդ տար Ռուսաստանից, փրկիր քեզ և հայոց պետականությունը։ Պուտինը նման է բուլդոգի. Նա կծում է ու բաց չի թողնում, քանի դեռ ատամները չի սեղմել։ Կտրվեք այս կծոցից՝ ողջ մնալու համար:
Համոզված եմ, որ դեռ ուշ չէ: Եվ դադարեցրեք տատանվել ու ճոճվել: Ուշացումը նման է մահվան»: