Հայտնի են «Ոսկե մորի» հակամրցանակի այս տարվա թեկնածուները

Հայտնի են «Ոսկե մորի» հակամրցանակի այս տարվա թեկնածուները

Հայտնի են «Ոսկե մորի» հակամրցանակի այս տարվա թեկնածուները: Հաղթողների անունները հայտնի կդառնան մարտի 9-ին՝ «Օսկար»-ի մրցանակաբաշխության նախօրեին:

Առաջադրումների քանակով առաջատարը «Անկասելիները 4» (The Expendables 4) մարտաֆիլմն է։«Վատագույն ֆիլմ» անվանակարգում են՝ «Վինի Թուխ. արյուն ու մեղր», «Էկզորցիստ. հավատացյալը», «Մեգ 2», «Անկասելիները 4», «Շազամ! Աստվածների բարկություն» ֆիլմերը:

«Վատագույն դերասան» անվանակարգում առաջադրվել են Ջոն Վոյթը («Անհետաձգելի»), Վին Դիզելը («Ֆորսաժ 10»), Ռասել Քրոուն («Վատիկանի էկզորցիստ»), Ջեյսոն Սթեթհեմը («Մեգ 2»), Քրիս Էվանսը («Ուրվանականացված»):

«Վատագույն դերասանուհի»՝ Անա դե Արմասը («Ուրվանականացված»), Ջենիֆեր Լոպեսը («Մայրիկ»), Հելեն Միրենը («Շազամ! Աստվածների բարկություն»), Մեգան Ֆոքսը («Ջոնի և Քլայդ»), Սալմա Հայեքը («Մեջիք Մայք. վերջին պարը»):

«Վատագույն էկրանային զույգ»՝ Ցանկացած երկուսը «Անողորմ վարձկաններ», «Անկասելիները 4», «Էկզորցիստ. հավատացյալը»,

Անա դե Արմաս և Քրիս Էվանս, «Անհետացածը»,

Սալմա Հայեք ու Չենինգ Տատում, «Մեջիք Մայք. վերջին պարը»,

Թուխն ու Դնչիկը որպես արյունարբու մարդասպաններ «Վինի-Թուխ. արյուն ու մեղր» ֆիլմում։

«Վատագույն ռեժիսոր»՝ Սքոթ Ուոն («Անկասելիները 4»), Դեյվիդ Գորդոն Գրինը («Էկզորցիստ. հավատացյալը»), Պեյթոն Ռիդը («Մարդ- մրջյունն ու իշամեղուն. քվանտային մոլուցք»), Բեն Ուիթլին («Մեգ 2»), Ռիս Ֆրեյք-Ուոթերֆիլդը («Վինի Թուխ. արյուն ու մեղր»):

«Վատագույն սցենար»՝ «Վինի Թուխ. արյուն և մեղր», «Էկզորցիստ. հավատացյալը», «Ինդիանա Ջոնսն ու ճակատագրի անիվը», «Անկասելիները 4», «Շազամ! Աստվածների բարկություն» ֆիլմերը: