Իրական խաղաղությունն ու ապահովությունը Աստծո ներկայության մեջ է. Տ․Խորեն վարդապետ (ֆոտոշարք)

Իրական խաղաղությունն ու ապահովությունը Աստծո ներկայության մեջ է. Տ․Խորեն վարդապետ (ֆոտոշարք)

MediaHub-ը շարունակում է հանդես գալ նոր նախագծով՝ ֆոտոշարք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: 

Լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ներկայացնում է Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավորներին: Եվ ամենքն իր խոսքը կուղղի MediaHub-ի ընթերցողներին:

Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տ․Խորեն վարդապետ Առաքելյան.

«Մեր Տեր հիսուս Քրիստոս աշխարհ եկավ մեզ ապաշխարհության կանչելու ու փրկության առաջնորդելու մեր մեղքերն Իր արյունով սրբելու միջոցով: 

Տերը հաղթեց մահվանն ու մեզ հանեց մեղքի խավարից, սակայն մենք հաճախ հեռանալով նրանից, խաղաղությունն ու ապահովությունը փնտրում ենք նյութական ունեցվածքի կամ իշխանության մեջ, բայց իրական խաղաղությունն ու ապահովությունը Աստծո ներկայության մեջ է: Կանչիր Տիրոջը, և հանձնիր քո սիրտը նրան, զղջա գործածդ մեղքերի համար, ապաշխարհիր և գտի՜ր քո Տեր Աստծուն ու բնակվիր Նրա տան մեջ և կլինես խաղաղ ու ապահով»: