Հայաստան- Ֆրանսիա. պատրա՞նք, թե՞ ռազմավարական համագործակցություն

Հայաստան- Ֆրանսիա. պատրա՞նք, թե՞ ռազմավարական համագործակցություն

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուի հրավերով Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:

Ֆրանսիացի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանն ու Փարիզը ստորագրելու են ռազմական մատակարարումների պայմանագիր:
Հաստատելով, որ ընդունելու է Հայաստանի իր պաշտոնակից Սուրեն Պապիկյանին՝ նախարար Լըքորնյուն ասել է.

«Վաղը մենք պաշտոնապես կձևակերպենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինության ձեռքբերումը, մասնավորապես՝ կստորագրենք պայմանագիր, որը Հայաստանին թույլ կտա ապահովել իր երկնքի պաշտպանությունը»:

Մեր հասարակությունը հիմնականում ոգևորությամբ է ընդունում նման լուրերը, սակայն դրանք երբեմն նաև հարցեր են առաջացնում:

Ի՞նչ ծավալով է զարգանալու հայ- ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությունը, արդյո՞ք դրա համար չկան լոգիստիկ խնդիրներ:
Ավելի գլոբալ հարթության վրա այլ հարց կարող է առաջանալ՝ ո՞րն է Ֆրանսիայի շահը դաշնակցել Հայաստանի հետ՝ ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի, թե՞ «հայկական հարցը» Փարիզի համար ռեգիոնալ ավելի լայն համատեքստի «այցեքարտ» է:

Ի վերջո, զենքի առևտուրն անցնում է խորհրդապահական միջավայրում, իսկ Փարիզից այդ մասին հայտարարում են ամենօրյա ռեժիմով, ինչի հետեւանքը կարող է դառնալ այն, որ Բաքվի մոտ մեծանա Հայաստանին կանխարգելիչ հարված հասցնելու գայթակղությունը:

Վահրամ Բագրատյան