Երևանյան լճում մաhացած է հայտնաբերվել 14֊ամյա ուկրաինուհին

Փրկարարները Երևանյան լճում հայտնաբերել են որոնվող Մայա Բորյատկինայի դին։
Այսօր՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայողները Երևանյան լճում՝ լճի և գետի միացման հատվածում, հայտնաբերել են որոնվող 2011 թվականին ծնված Մայա Բորյատկինայի դին և դուրս բերել ափ։
ՆԳՆ-ից MediaHub-ին հայտնեցին, որ նախնական զննությամբ՝ մարմնի վրա բռնության հետքեր չկան: