7 պատճառ՝ ամեն օր մաղադանոս ուտելու համար

Մաղադանոսը հնագույն ժամանակներից հայտնի կանաչի է:
Այն օգտագործում էին և բժշկության մեջ, և որպես համեմունք։
Լայն տարածում մաղադանոսը գտավ իր բաղադրության մեջ առկա հարուստ վիտամինների և հանքանյութերի շնորհիվ։
Մաղադանոսի ամենահայտնի և էականում օգտակար հատկություններից է թարմ շնչառություն ապահովելու և պահպանելու, ինչպես նաև ախորժակը գրգռելու հատկությունը։
Իրականում այս կանաչին ընդունակ է շատ ավելիին։
Առավել հայտնի են մաղադանոսի հետևյալ առողջարար հատկությունները:
Մաղադանոսն ընդունակ է լյարդն ու աղիները պաշտպանել քաղցկեղի տարբեր տեսակներից։
Բանն այն է, մաղադանոսի մեջ պարունակվում է հակաքաղցկեղային հատկություններով օժտված միրիստիցին բաղադրիչը։
Բացի դրանից, այս խոտաբույսը գլխուղեղը պաշտպանում է ուռուցքային նորագոյացությունների ձևավորվելուց ու զարգանալուց։
Մաղադանոսը խթանում է մարսողությունը, օգնում է ազատվել գազերի կուտակումից՝ դրանով իսկ կանխելով ստամոքսի փքվածության զգացողությունը։
1. Մաղադանոսն ամրապնդում է իմունային համակարգը, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, ինչպես նաև բազմաթիվ բիոֆլավոնոիդներ ու միկրոտարրեր, որոնք ակտիվացնում են օրգանիզմի պաշտպանիչ ռեակցիաները:
2. Բարելավում է արյան ստեղծման գործընթացը: Մաղադանոսը պարունակում է մեծ քանակությամբ երկաթ, որը համարվում է արյունաստեղծ հիմնական տարրը:
3. Մաղադանոսը քաղցկեղի կանխարգելման հիանալի միջոց է: Այն պարունակում է մեծ քանակությամբ սելեն՝ միկրոտարր, որը նպաստում է օրգանիզմից քաղցկեղածինների դուրսբերմանը:
4. Մաղադանոսը հարուստ է ցինկով, ինչի շնորհիվ բարելավում է տղամարդկանց պոտենցիան և սեռական ցանկությունը:
5. Մաղադանոսի բաղադրության մեջ պարունակվող մեծ քանակությամբ մագնեզիումը հանգստացնում է նյարդերը և ազատում անքնությունից:
6. Բացի այդ, մաղադանոսը պարունակում է նաև ինսուլին, որն իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը: Սա է պատճառը, որը մաղադանոսը շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների համար:
7. Այս համեղ մթերքը հարուստ է նաև կալցիումով ու ֆոսֆորով, որոնք ամրացնում են ոսկորները: Մաղադանոսը հատկապես օգտակար է տարեց մարդկանց համար, քանի որ տարիքի հետ նրանց ոսկորները «մաշվում» են: