Բժիշկը նշել է, թե ովքե՞ր են պարբերաբար ակնաբույժի մոտ ստուգումների կարիք ունենում

Բժիշկը նշել է, թե ովքե՞ր են պարբերաբար ակնաբույժի մոտ ստուգումների կարիք ունենում

Ցանցաթաղանթի բազմաթիվ պաթոլոգիաներ ասիմպտոմատիկ են, բայց կարող են հանգեցնել լուրջ հետևանքների, այդ թվում՝ ծերության շրջանում տեսողության լիակատար կորստի։ Հետևաբար, 50 տարի անց անհրաժեշտ է տարին մեկ անգամ այցելել բժշկի, «Գազետա»-ին ասել է ակնաբույժ Ալեքսանդր Կրիվունը։

Յուրաքանչյուր մարդ բախվում է մարմնի տարիքային բնական փոփոխությունների։ Աչքում դրանք նաև ազդում են ցանցաթաղանթի վրա: Հենց սա է լույսը որսում, վերամշակում այն ​​էլեկտրական ազդակի և տեսողական նյարդի միջոցով ուղարկում ուղեղ, որտեղ ձևավորվում է «պատկերը»։

«50 տարեկանից հետո զգալիորեն մեծանում է տարիքային դեղին բծի դեգեներացիայի՝ ցանցաթաղանթի կենտրոնական հատվածում տեղի ունեցող պաթոլոգիական պրոցեսի զարգացման ռիսկը, որտեղ տեղակայված է տեսողության սրության համար պատասխանատու բջիջների մեծ մասը: Հետևաբար, այս տարիքում խորհուրդ է տրվում տարին առնվազն մեկ անգամ ակնաբուժական զննում անցնել, նույնիսկ գանգատների բացակայության դեպքում: Ցավոք, տեսողության սրության մեկ թեստը, որը կատարվում է գրեթե ցանկացած օպտիկական սրահում, բավարար չէ: Անհրաժեշտ է համալիր ախտորոշում, որը կարող է իրականացվել միայն մասնագիտացված ակնաբուժական կլինիկաներում»,- ասել է բժիշկը: