Ի՞նչ օգուտներ ունի ռուկոլան օրգանիզմի համար

Ի՞նչ օգուտներ ունի ռուկոլան օրգանիզմի համար

Ռուկոլան բարակ տերևներով կանաչ բույս ​​է, որը պատկանում է կաղամբի ընտանիքին։  Այն ունի կծու, դառը ընկույզի համ՝ թեթև մանանեխի երանգով, որը հիանալի համադրվում է մսի և ծովամթերքի հետ: Այն առանձնանում է օգտակար հատկությունների և վիտամինների մեծ պաշարով։

Ռուկոլան օժտված է խորխաբեր և միզամուղ հատկություններով, որը թույլ է տալիս կարգավորել ջուր-աղ հավասարակշռությունը և ճարպերն այրելու ունակությունը։ Ունի նաև քաղցկեղի բջիջների զարգացումը կանխարգելող հատկություն։ Այս բույսը դրականորեն է ազդում աղեստամոքսային տրակտի և մարսողական գործընթացների վրա։ Ռուկոլան անփոխարինելի է այն հիվանդների համար, որոնց մոտ ստամոքսի խոց կամ գաստրիտ է ախտորոշվել։

Բույսը պաշտպանում է ստամոքսի պատերը և կատարելապես ամրացնում դրանք, պայքարում մաշկի հիվանդությունների դեմ, նպաստում վերքերի ապաքինմանը: Բույսից ստացված հյութն օգնում է հեմատոմաների, խոցերի, կոշտուկների և պոլիպների վերացմանը։ Ռուկոլայի մեջ վիտամին C-ի պարունակությունը նպաստում է իմունիտետի բարձրացմանը՝ պաշտպանելով վարակներից։ Վիտամին A-ի առկայության շնորհիվ ռուկոլան բուժիչ ազդեցություն ունի մաշկի, մազերի և եղունգների վրա։

Ռուկոլա օգտագործելը հեշտացնում է ցանկացած սթրեսի դեմ պայքարը, քանի որ այն ունի նյարդային համակարգը ամրացնող հատկություն: Բույսն օգնում է նաև ավելորդ քաշի դեմ պայքարում։

Անհրաժեշտ է հիշել նաև ռուկոլայի մեկ այլ՝ խոլեստերինը իջեցնելու և հեմոգլոբինը բարձրացնելու հատկության մասին: Ֆոլաթթվի առկայությունն էլ իր հերթին մթերքը օգտակար է դարձնում հղիություն պլանավորող կանանց համար։

Ռուկոլան խորհուրդ է տրվում նաև երակային հիվանդություններ և արյան բարձր ճնշում ունեցող հիվանդներին։