Ինչ Գյումրու հողի վրա է, ես դրան տեր եմ․ Մարտուն Գրիգորյան

Ընտրվելու պարագայում ես լինելու եմ Գյումրու քաղաքապետը, ու ինչ Գյումրու հողի վրա է, ես դրան տեր եմ։ Այդ մասին այսօր՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկին ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու, «Մեր քաղաքը» դաշինքի առաջին համար Մարտուն Գրիգորյանը։

«Մեր գործն արդար է, թող Աստված առաջնորդի մեզ, թիկունք լինի մեզ։ Հասկանում եմ՝ շատ պատասխանատու շրջան է, շատերդ տնից, տեղից, երեխաներից եք կտրվել, բայց ոչինչ։ Մենք գիտակցում ենք՝  շատ ընտանիքներում մարդիկ սպասում են՝ երբ պիտի տնակներից դուրս գան, մաքուր փողոցներում քայլեն, լավ մանկապարտեզներ ուղարկեն երեխաներին»,- նշեց Գրիգորյանը։

Նա վստահեցրեց՝ իր ծրագրում ամեն խնդրի մանրամասն լուծումը ներկայացված է։

Մանրամասները՝ տեսանյութում։