Nokia-ն հայտարարել է ռուսական շուկայից դուրս գալու մասին

Nokia-ն հայտարարել է ռուսական շուկայից դուրս գալու մասին

Nokia ընկերությունը հայտարարել է ռուսական շուկայից լիովին դուրս գալու մասին։ Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների սկզբից ի վեր պարզ էր, որ ընկերությունը չի կարող շարունակել իր գործունեությունը Ռուսաստանում։

Նշվում է, որ Nokia-ն դադարեցրել է ապրանքների մատակարարումը Ռուսաստան և դադարեցրել է նոր գործունեությունը։ Այնուամենայնիվ, ընկերությունը մտադիր է շարունակել աջակցել Ռուսաստանի Դաշնությունում բջջային ցանցերի գործունակությանը:

Ֆինանսական ազդեցության առնչությամբ ընկերությունը հայտնել է, որ 2021 թվականին Ռուսաստանին բաժին է ընկել ընկերության վաճառքի 2%-ից պակասը։