MediaHub-ի ահազանգի հետքերով․ Փափազյան 22 հասցեի աղբանոցը վերացվում է․ ՖՈՏՈՇԱՐՔ

MediaHub-ի ահազանգի հետքերով․ Փափազյան 22 հասցեի աղբանոցը վերացվում է․ ՖՈՏՈՇԱՐՔ

Ապրիլի մեկին MediaHub.am-ը գրել էր, որ Արաբկիր վարչական շրջանի Փափազյան 22 հասցեն բառացիորեն աղբի մեջ կորած է։

Բնակիչներն ում ասես դիմել էին, սակայն խնդրին լուծում չէր տրվել։ Մենք արձագանքեցինք՝ ռեպորտաժ նկարեցինք, բարձրաձայնեցինք խնդիրը, նաև Երևանի քաղաքապետի թեկնածու փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին փոխանցեցինք արաբկիրցիների ուղերձը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ իրենց հասցեն թող մոռանան։

Եվ ահա այսօր MediaHub.am-ը բնակիչներից լուսանկարներ է ստացել, որոնցում երևում է՝ խնդրին լուծում են տալիս՝ աղբը հավաքվել է, աղբատեղի վերածված շինությունն էլ, որ նախկինում կաթսայատուն է եղել, քանդում են։

Նարե Գնունի