ՀՀ-ն անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին

Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ ՀՀ Կառավարությունը անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Կառավարության այսօրվա նիստի ընթացքում նման հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հույս հայտնեց, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում։

«Մենք պատրաստ ենք նման աշխատանքի, և հույս ունենք, որ Ստեփանակերտ-Բաքու ձևաչափում նման տրամադրվածություն կլինի թե՛ Բաքվի, թե՛ Ստեփանակերտի կողմից»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։