ԱՄՆ-ի նավերը պետք է լքեն Պարսից ծոցը, հայտարարել է Հնդկաստանում Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հակիմ Իլահին։
«Ինչո՞ւ են ամերիկյան նավերը Պարսից ծոցում։ Ի՞նչ են նրանք անում այնտեղ։ Դրանք պետք է լքեն տարածաշրջանը։ Մենք կարող ենք ինքներս ապահովել բոլոր նավերի անվտանգությունը։ Մենք ուզում ենք, որ նեղուցը բաց լինի, բայց այնտեղ ստեղծված իրավիճակը անբարենպաստ է»,- ասել է Իլահին։
«Մենք ստիպված ենք խնդրել աշխարհի առաջնորդներին և բոլոր ազգերին, ովքեր ձգտում են խաղաղության և արդարության, միավորվել ու դադարեցնել պատերազմը»,- նշել է Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը։
Ըստ պաշտոնյայի՝ եթե պատերազմ չլինի, ճգնաժամ չի լինի։

Русский