Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Իսլամադի բանակցություններում Իրանի պատվիրակության ղեկավար Ղալիբաֆը տպավորել է ամերիկյան կողմին

Blog Image

Իրանի խորհրդարանի նախագահ, Պակիստանի մայրաքաղաք Իսլամադի բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը տպավորել է ամերիկյան կողմին, գրել է «Washington Post»-ը։

«Իսլամաբադում բանակցությունները սկսվեցին կանխատեսելիորեն կոշտ. տեղեկացված աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը անմիջապես հստակեցրին իրենց դիրքորոշումները»,- գրել է հեղինակ Դեյվիդ Իգնատիուսը։

Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, երկար ժամերի քննարկումից հետո Ղալիբաֆը տպավորել է ամերիկյան պատվիրակությանը որպես բարդ և պրոֆեսիոնալ բանակցող, որպես նաև Իրանի նոր պոտենցիալ առաջնորդ։

Send