Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Եթե Եվրոպան ռազմական հակամարտություն սկսի, ապա Մոսկվայից կհետևի «կարճ պատասխան». Լավրով

Blog Image

Եթե Եվրոպան ռազմական հակամարտություն սկսի Ռուսաստանի դեմ, ապա Մոսկվայից կհետևի «կարճ պատասխան». այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Նախագահ [Վլադիմիր] Պուտինը վերջերս բազմիցս ընդգծել է, որ մենք չենք ցանկանում և չենք ծրագրում որևէ պատերազմ Եվրոպայի հետ։ Սակայն, եթե Եվրոպան, ինչպես սպառնում է, պատրաստվում է պատերազմի և որոշի սկսել այն, ապա մենք պատրաստ ենք դրան։ Բայց դա կլինի այլ տեսակի պատերազմ՝ և շատ կարճ»,- շեշտել է դիվանագետը։

Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը ներկայումս Եվրոպայի հետ «իրատեսական երկխոսության հեռանկարներ» չի տեսնում, քանի որ Արևմուտքը գործում է հակառակ դեպի բազմաբևեռ աշխարհ տանող «օբյեկտիվ պատմական միտման»։

 

Send