Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սիրիայի նախագահը ժամանել է Ռուսաստան

Blog Image

Սիրիայի նախագահ Ահմեդ Շարաան ժամանել է Մոսկվա։ Կառավարական «Վնուկովո-2» օդանավակայանից կադրերը ցուցադրվել են «Ռոսիա-24» հեռուստաալիքով։

Բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի կունենան Կրեմլում։ Օրակարգում ներառված են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, ճեպազրույցի ժամանակ ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուս-սիրիական բանակցություններ կլինեն աշխատանքային նախաճաշի ձևաչափով։ Կլինի նաև առանձին զրույց նախագահի և պարոն Շարաայի միջև», - ասել է նա։ «Օրակարգում ներառված են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ համագործակցությանը, հիմնականում՝ տնտեսական ոլորտին։ Կլինի նաև կարծիքների փոխանակում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հատկապես որ քննարկելու շատ բան կա»։

 

Send