ԱՄՆ-ն ազատ է արձակել ձերբակալված «Mariner» տանկերի երկու ռուս նավաստիներին, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Նրանք ազատ են արձակվել և վերադառնում են Ռուսաստան», - ասել է նա։
Դեկտեմբերի 24-ին «Mariner» տանկերը ստացել էր Ռուսաստանի դրոշի ներքո նավարկելու ժամանակավոր թույլտվություն։ Տրանսպորտի նախարարությունը բացատրել էր, որ այն տրվել է Ռուսաստանի օրենսդրության և միջազգային իրավունքի հիման վրա։
Հունվարի 7-ին ԱՄՆ զինվորականները բարձրացել էին նավ, որից հետո կապը կորել էր դրա հետ։ ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը պնդել է, որ նավը ձերբակալվել է «պատժամիջոցների խախտման» պատճառով։
ՌԴ արտգործնախարարությունը միջադեպը որակել է ծովային իրավունքի լուրջ խախտում։ Նշել էր, որ Միացյալ Նահանգները բազմիցս տեղեկություններ է ստացել տանկերի պատկանելության և դրա խաղաղ կարգավիճակի մասին։

Русский