Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Երևան-Աշտարակ ճանապարհի ողբերգական վթարից տուժած 11 ամսական փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից

Blog Image

Երևան-Աշտարակ ճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած սարսափելի վթարից տուժած երեխաներից 2-ի վիճակը շարունակվում է գնահատվել ծայրահեղ ծանր. նրանք դեռևս գտնվում են վերակենդանացման բաժնմունքում` բժիշկների հսկողության տակ։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։

Նրա խոսքով՝ երեխաներից 1-ի վիճակը գնահատվում է բավարար, իսկ 1-ն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից։

Մեր տեղեկություններով` դուրս գրվածը երեխաներից ամենափոքրն է` 11 ամսական աղջիկը, որը «Ուիգմոր» ԲԿ-ում էր։ Նա մորաքրոջ մոտ է։

Ալիտա Եղիազարյան

Send