Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա

Blog Image

Ստամբուլի Քարթալ շրջանում գտնվող ուսումնական և հետազոտական ​​հիվանդանոցի տանիքում հրդեհ է բռնկվել։

CNN Turk-ը գրում է, որ Քոշույոլուի հիվանդանոցը Թուրքիայի խոշոր սրտաբանական կենտրոններից մեկն է։ Գտնվելով Ստամբուլի ասիական մասում՝ այն ընդունում է հիվանդների ամբողջ երկրից։

Ըստ Milliyet-ի, հրդեհը սկսվել է կլինիկայի կից շենքում: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ խմբեր, որոնք շարունակում են պայքարել կրակի դեմ:

CNN Turk-ի խմբագիրն ուղիղ եթերում հայտնել է, որ հրդեհը բռնկցել է ունեցել հիվանդանոցի կից շենքի տանիքում, և խիտ ծուխն արդեն ծածկել էր շրջակա տարածքը։ Հրշեջները հիմնականում կենտրոնացած են հրդեհի տարածումը հիվանդանոցի ստորին հարկեր և գլխավոր շենքեր կանխելու վրա։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հիվանդանոցի հիվանդները տարհանվում են։ Վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Հրդեհի պատճառը դեռևս պարզված չէ։

Send