Երկրի վրա հզոր մագնիսական փոթորիկ է սկսվել, հայտնել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։
«Մեր Արեգակի մակերևույթից վերջին բռնկումներից մեկի ժամանակ արտանետված արեգակնային նյութի ամպը հասել է մեր մոլորակին։ Գեոմագնիսական դաշտը արձագանքել է արեգակնային պլազմայի ժամանմանը հզոր մագնիսական փոթորկով», - գրել է նա Telegram-ում։
Ըստ նրա, այն գնահատվել է հինգից երրորդ մակարդակով։ Դրա շնորհիվ բևեռափայլերը կարելի է դիտարկել տարբեր շրջաններում և արդեն նկատվել են մինչև Մոսկվայի մարզ։
Գիտնականների կանխատեսումների համաձայն՝ փոթորիկները Երկրի վրա կշարունակվեն երեք օր։

Русский