Այսօր MediaHub-ը տեղեկացավ, որ ՀՀ զինված ուժերում ժամկետային զինծառայողի հերթական մահվան դեպքն է գրացվել։ Մահվան հանգամանքները դեռ պարզ չեն։ Ավելի ուշ, Պաշտպանության նախարարությունը այդ մասին հաղորդագրություն տարածեց, տեղեկացնելով, որ հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Ինչպես հայտնում են նախարարությունից՝ զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է։
MediaHub-ի աղբյուրների տեղեկացմամբ՝ տղայի ծնողները ամուսնալուծված են, տղան բնակվել է հոր հետ՝ մորից առանձին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ժամկետային զինծառայողը Մասիսի տարածաշրջանի գյուղերից մեկի բնակիչ էր։

Русский