Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ Քաղաքականություն

Արշակ արքեպիսկոպոսի գործով դատավորի նկատմամբ հայտարարվել է նկատողություն

Blog Image

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ հայտարարվել է նկատողություն։

ԲԴԽ-ն բավարարել է Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը։

Գևորգ Մանուկյանն ավելի վաղ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով ինքնաբացարկ էր հայտնել։ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա։

Ըստ ԱՆ-ի՝ քրեական գործերից մեկով (Արշակ Սրբազանի գործը) նախնական դատալսումների ընթացքում դատավորը կայացրել էր բացարկն ընդունելու որոշում այն պատճառաբանությամբ, որ քրեական գործը 2018թ․ հարուցվել և քննվել է Արմավիրի մարզային այն քննչական վարչությունում, որտեղ դատավորը 2008-2020թթ աշխատել է զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Վարույթի նյութերում առկա էր եղել պաշտոնեական անփութության հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնելու մասին որոշում, որն առնչվում է վարույթով որպես իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցի անհետացմանը։

«Միաժամանակ, 2020-2024 թվականներին Արմավիրի մարզի դատախազությունում դատախազ աշխատելու տարիներին դատավորը որոշակի աշխատանքային փոխհարաբերություններ է ունեցել գործով հանրային մեղադրողի հետ, թեև դատավորը չի մասնակցել քրեական գործով նախաքննությանը և թմրամիջոցի անհետացման հանգամանքների վերաբերյալ որևէ տեղեկատվություն չունի, և նշված հանգամանքների ամբողջությունը դատավորին չի խոչընդոտում գործով անաչառ և անկողմնակալ լինելուն, սակայն դատավորի գնահատմամբ՝ դրանք կարող են անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած հարուցել դատավորի անաչառության և անկողմնակալության վերաբերյալ»,- նշել էր ԱՆ ներկայացուցիչը։ Ըստ լիազոր մարմնի՝ դատավորը, հիմնվելով գործող իրավակարգավորումներից չբխող պատճառաբանությունների վրա, հրաժարվել է իր իրավասությանը վերապահված հարցի քննությունից, ինչն անկողմնակալ դիտորդի տեսանկյունից կարող է ընկալվել որպես դատավորի կողմից արդարադատության իրականացումից խուսափում։

Send