Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի բողոքն Ապրիլյան պատերազմի գործով վճռի դեմ․ Դրմեյան

Blog Image

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի գործով հայ դիմումատուների օգտին կայացված վճիռը բողոքարկելու դիմումը, հայտնել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։

«Այսպիսով, ՄԻԵԴ-ի՝ հունիսի 18-ի վճիռը մտավ ուժի մեջ, և այն անկյունաքարային է լինելու համանման ընթացիկ և հետագա գանգատների քննության համար»,- գրել է Դրմեյանը։

Ապրիլյան պատերազմից 10 տարի անց ՄԻԵԴ–ը հրապարակել էր պատերազմի գործերով առաջին վճիռը, որով հաստատել էր, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը (գլխատում և մարմնի պղծում): 

 

Send